Վեց անձ է ձերբակալվել ֆրանսիական ոստիկանության կողմից: Նրանք կասկածվում են նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպելու մեջ: Լրատվամիջոցները հաղորդում են, որ ձերբակալվածների մեջ կա նաև ահաբեկիչներից մեկի հայրն ու եղբայրը:
Բացի այդ, ըստ AFP-ի` ոստիկանները նաև հայտաբերել են մեքենան, որով ահաբեկիչները կատարել են իրենց գործողությունները: