Նոյեմբերի 15-ին, ժամը 10.01-ին ՀՀ ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոաճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ աղբյուրի` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին «Նիսսան Տիանա» մակնիշի 34 ZT 231 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Մեղրի գետը:
Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ: