Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հայտնի է երեք ահաբեկիչ-մահապարտների անունները, ովքեր կապ ունեն նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունների հետ:
Նշվում է, որ նրանցից մեկը 29-ամյա Իսմաիլ Օմար Մոստեֆն է` Ֆրանսիայի քաղաքացի, ում հայրն ու եղբայրը մինչ այս ձերբակալվել են: Ահաբեկիչը բնակվել է Ֆրանսիայում 2012թ.-ից:
Մինչ այս լրատվամիջոցները հայտնել են երկրորդ ահաբեկչի` Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոխամմեդի մասին:
Le Figaro-ն հայտնում է երրորդ ահաբեկչի` Աբդուլակբակ Բ.-ի մասին, այլ մանրամաներ չկան:
Հիշեցնենք` նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում զոհվել է 127 մարդ: