ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց: Այս մասին հաղորդում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը և պատժիչ գործողություններով ճնշում հակառակորդի նախահարձակ գործողությունները: