«Իսլամական պետությունը» այսօր տեսաուղերձ է տարածել, որով սպառնում է հարձակվել ֆրանսիայի վրա, եթե վերջինս չդադարեցնի ռմբակոծությունները. այս մասին գրում է Reuters-ը:
Նշենք, որ երեկ երեկոյան Փարիզի տարբեր շրջաններում ահաբեկչական պայթյունների հետևանքով 250 հոգի է տուժել, զոհերի տվյալները պաշտոնապես 128 է:
Նշվում է, որ տեսանյութը չունի ամսաթիվ և հայտնի չէ, երբ է նկարահանվել: Տեսանյութում Ֆրանսիացի Մուսուլման կոչվող անձը խոսում է զինված հարձակման մասին.
«Որքան շարունակեք ռմբակոծությունները, այդքան ժամանակ խաղաղություն չեք տեսնելու: Նույնիսկ վախենալու եք խանութ գնալ»,- ասել է նա: