Փարիզում տուժողների թիվը հասել է 250-ի

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններից և հարձակումներից տուժողների թիվը հասել է 250-ի. այս մասին գրում է «Նովոստի» գործակալությունը` հղում անելով «Ֆրանս Պրեսս» գործակալությանը, ում տեղեկությունը հայտնել են քաղաքի դատախազությունից:

Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել էին 128 անձի մահվան և 180 վիրավորի մասին, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նշենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողություններ են կատարվել: Անհայտ անձիք կրակահերթ են սկսել քաղաքի կենտրոնի ռեստորաններից մեկում, 3 պայթյուն է եղել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ Գերմանի-Ֆրանսիա ֆուտբոլային հանդիպումն էր ընթանում: Մարզադաշտում է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Իսկ «Բատակլան» թատրոնում ռոք-համերգի ժամանակ անհայտ զինված անձիէ ներխուժել և գերի են վերցրել համերգի ներկաներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել