Կադրեր Փարիզի ահաբեկչությունից

Փարիզյան ահաբեկչությունից հետո զոհերի թիվը հասել է 153-ի: Ուրբաթ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը խլել է առնվազն 153 մարդու կյանք: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա՝ Ֆրանսիայում տեղի ունեցած բռնության վատագույն ցուցադրումն է:

Համակարգված կրակոցներն ու պայթյունները տեղի են ունեցել առնվազն 6 կետերում՝ ներառյալ մի սրճարան և մարզադաշտ, որտեղ ֆուտբոլային խաղը ընդհատվել է ակնհայտ մահապարտ ահաբեկչի պայթյունից: Ականատեսների պնդմամբ՝ ահաբեկիչները գործողություններն իրականացնում էին Կալաշնիկով հրացաններով:

Մոտ 118 մարդ է զոհվել Փարիզի «Բատակլան» համերգասրահում, որտեղ համերգի ժամանակ մարդկանց պատանդ են վերցրել և համակարգված մահապատժի ենթարկել նախքան ոստիկանության ժամանելը: Ըստ նախնական տվյալների փոխհրաձգությունները, պայթյուններն ու համերգասրահում տեղի ունեցած ընթացիկ սպանութունները սկսվել են 6:30-ից: Հայտնում է Agence France-Presse-ը:

Տեղեկացնենք նաև, որ Օկլենդի թանգարանը Ֆրանսիայի դրոշի գույներով  է լուսավորվել` ի հիշատակ Փարիզի ահաբեկչությանը զոհ գնացած մարդկանց:  Աշխարհի բոլոր երկրների գլխավոր շինությունները միասնաբար լուսավորվում են կապույտ, սպիտակ և կարմիր գույներով: Էֆելյան աշտարակի լույսերը մարել են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել