Պետք է նախ և առաջ հետևություններ անել. փաստաբանը Փարիզի ահաբեկչության վերաբերյալ

Ֆրանսիայի Հանրապետությունը պետք է նախ լուրջ հետևություններ անի, թե ինչն է եղել պատճառը նման հետևանքների: Խոսելով նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության մասին՝ ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Սա գերտերությունների ղեկավարների քննարկման առարկա պետք է դառնա, որ բացառենք նման դեպքերը: Երբ բարձր պաշտոնյա անձինք ցավակցական խոսքեր են ուղղում, պետք է նաև մտածեն, թե արդյոք իրենք չպետք է պատասխանատվություն կրեն այս հետևանքների համար, չէ որ քայլ անելուց իրենք պետք է մտածեին նաև սրա մասին»,- Իրավաբան.net-ին ասաց փաստաբանը:

Ըստ նրա, եթե այս խնդրին լուրջ ուշադրություն չդարձրվի, ապա չի բացառվում, որ ահաբեկչությունները կրկնվեն, քանի որ նրանք ալիքի էֆեկտ են տալիս. «Երբ որ դու ինչ-որ մեկի դեմ, որևէ գործողություն ես կատարում, ապա դա հղի է հետևանքներով, մյուսն է պատասխանում, այնուհետև հաջորդ հատվածն է լինում և այսպես շարունակվում է»,- եզրափակեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել