Ուրբաթ 13. մի՞ֆ, թե՞ իրականություն

Հայտնի է, որ շատ երկրներում Ուրբաթ 13-ը համարվում է չարաբաստիկ օր: Մինչև այսօր էլ մարդկությունը հավատում է, որ դա տարվա ամենախորհրդավոր և գաղտնիքներով պարուրված օրն է: Ուրբաթ 13-ը այդպիսին համարելու համար հայտնի տարբերակ է «Վերջին ընթրիքը», որին մասնակցել են 13 մարդ՝ Հիսուսը և իր 12 աշակերտները։ Տասներեքերորդը եղել է Հուդան։

Մյուս տարբերակը այն է, որ վհուկների գաղտնի ժողովներում միշտ եղել են 13 մասնակից։ Թեև, սա ոչ միշտ է հավաստի համարվում, բայց հանրությունը իսկապես հավատացել է դրան։ Բացի այդ, ուրբաթը նաև «մեղավոր է» նրանում, որ Ադամն ու Եվան հենց այս օրն են կերել արգելված պտուղը և վտարվել դրախտից։

Պատմաբանները համարում են, որ ուրբաթ 13-ը համեմատաբար նոր սնահավատություն է և առաջացել է 19-20-րդ դարերում՝ երկու անհաջող նշանների`13-ի ու ուրբաթ օրվա համադրումից: Ինչպես գրում է հայտնի մասնագետների մեկը. «Անհաջողության երկու ցուցիչներ վերջ ի վերջո միացան, որպեսզի ստեղծեն մեկ սուրպերանհաջող օրը» (Roach J. Friday the 13th Phobia Rooted in Ancient History. National Geographic. անգլ.՝ «The two unlucky entities ultimately combined to make one super unlucky day. Ռուս.՝ Два указателя неудачи в конце концов слились, чтобы создать один супернеудачливый день):

Բարձրահարկ շենքերում հաճախակի բացակայում է 13-րդ հարկը, հիվանդանոցներում միտումնավոր չկան 13-րդ հիվանդասենյակ, միանգամից անցում է կատարվում է 14-րդ հարկ և հիվանդասենյակ, մի շարք օդանավակայաններում չկա այդ համարի սեկցիա:

Ընդունված կարծիք է, որ ուրբաթ 13-ը վատ օր է համարվում միջնադարյան տամպլիերների ջարդի պատճառով: Պատմությունից հայտնի Տամպլիերների միաբանության ամբողջական անվանումն է՝ «Քրիստոնեության և Սողոմոնի տաճարի գաղտնի ասպետություն»: Հենց ուրբաթ, հոկտեմբերի 13-ին, Ֆրանիսիայի թագավոր Ֆիլիպ 4-ը ձերբերկալել, և այնուհետև խոշտագումների է ենթարկել հարյուրավոր Տամպլիերների:

Պատմության հայտնի մի քանի աղետալի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել հենց ուրբաթ, 13-ին:

  • 13 դեկտեմբեր, 1907 թ., Յոթ առագաստանի «Թոմաս Ու. Լոուսոն» նավը վթարի էր ենթարկվել 1907թ.-ի ուրբաթ 13-ին:
  • 13 նոյեմբեր, 1942թ., «Ճակատամարտ՝ Ուրբաթ, 13-ին», ծովային ճակատամարտ Գուադականալի համար, որն ավարտվեց ջաջխջախիչ պարտությամբ:
  • 13 հունիս, 1947թ., Արևմտյան Վիրջինիայում (ԱՄՆ) կործանվեց Դուգլաս Ս-54 (Douglas C-54) ինքնաթիռը, որի արդյունքում զոհվեցին 50 հոգի:
  • 13 մայիս, 1949 թ., Նովոսիբիրսկի հարևանությամբ վթարի է ենթարկվել Իլ-12 ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 25 մարդ:
  • 13 հոկտեմբեր, 1949 թ., Մոսկվայի հարևանությամբ վթարի է ենթարկվել Իլ-62 ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 174 մարդ: Այդ ժամանակ, դա աշխարհում տեղի ունեցած ամենախոշոր ավիավթարն էր:
  • 13 հոկտեմբեր 1972թ., ՖՀ-227 ինքանթիռի ավիավթար Անդ լեռնաշղթայում, որը պատմությանը հայտնի է նաև «Հրաշք Անդերում» անվանմամբ: Վթարից փրկվել էին 14 հոգի, ովքեր իրենց կյանքի համար պայքարում էի 72 օր, և ստիպված ուտում էինք մահացած ուղևորներին: 1993թ.-ին էկրանավորվեց «Ողջ մնացածները» ֆիլմը, որը հիմնված էր Անդում տեղի ունեցած աղետի փաստերի վրա:
  • 13 սեպտեմբեր, 1996թ, Լաս Վեգասում սպանվել էր հայտնի ռեփեր ԹուՓակը, իսկ հանցագործը դեռ չի գտնվել:
  • 13 հունվար, 2012թ., Իտալական «Կոստա Կոնկորդիան» նավը խորտակվել է, որտեղ գտնվում էր 4200 ուղևոր և նավի անձնակազմը: Նավը բախվել էր Գիգիլիո կղզու ափամերձ լեռներին:
  • 13 նոյեմբեր, 2015թ., Ահաբեկչություն Փարիզում: Փարիզի յոթ շրջաններում ուրբաթ գիշերը միաժամանակ սկսվել են ահաբեկչական գործողություններ` զինված հարձակումներ և պայթյուններ, որոնց հետևանքով, տեղի իշխանությունների տվյալներով, ավելի քան 158 մարդ. 100-ից ավելի մարդ մահացել է փարիզյան «Բատակլան» թատրոնում գերի վերցվելու հետևանքով:

Ի դեպ, փարիզյան թունելի հենց 13-րդ սյունն էր ընկել Անգլիայի արքայադուստր Դիանայի մեքենայի վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել