Փարիզում սպանվածների մեջ, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ չկան. ՏԿԱԻՆ

Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել   քաղաքի  6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ:

Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, տուժել է ավելի քան 200 մարդ: Հայտնում են ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ըստ նախնական տվյալների` զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Կապ է հաստատվել Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահե Վահրամյանի հետ, ով տեղեկացրեց, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել