Փարիզյան խոշոր ահաբեկչության ականտեսներից մեկն, ով ներկա է եղել «Բատակլան» թատրոնում ռոք համերգին է եղել ահաբեկչության պահին սոցիալական ցանցում հետևյալ գրառումն է թողել. «Նրանք սպանում են մեզ մեկ առ մեկ… ամենուր դիակներ են»: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Բենջամին Կազենովը ահաբեկչության պահին մեկ այլ գրառում է արել. «Փրկվածներ կան ներսում: Նրանք սպանում են բոլորին: Մեկ առ մեկ», «Ողջ եմ… Ամենուրեք սպանված մարդիկ են»:
Բատակլան թատրոնում երեք ահաբեկիչ ինքնասպանություն էին գործել` իրենց պայթեցնելով, երբ ֆրանսիական իշխանությունները հարձակվել էին շենքի վրա` գերիներին ազատելու համար:
Նշվում է, որ հատուկ գործողության արդյունքում շուրջ 125 գերի է ազատ արձակվել: Նրանցից մեկը հայտնել է, թե ահաբեկիչները համերգասրահ մտնելուց հետո խոսել են Սիրիայի մասին:
Չորս ոստիկան է մահացել հատուկ գործողության ժամանակ, նրանք կարող են լիկվիդացնել չորրորդ ահաբեկչին, ով փորձել է ակտիվացնել մարմնին պաթաթված պայթուցիկը:
Փարիզի փոխքաղաքապետ Պարտիկ Կլուգմանը հայտնել է, թե Բատակլանի թատրոնում մահացել է 118 մարդ, մյուսները սպանվել են ռեստորանում և Բատակլանից 8 մղոն հեռավորության վրա գտնվող ֆուտբոլի մարզադաշտում:
Երկու ահաբեկիչ իրենց պայթեցրել են մարզադաշտում, որտեղ ֆուտբոլային հանդիպում էր Ֆրանսիայի և Գերմանիայի միջև: Տասնյակ մարդիկ վիրավորվել են, նրանցի 80-ի վիճակը ծանր է գնահատվում:
Ի դեպ, այս խաղի ժամանակ մարզադաշտում է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: