Ականատես կին. զինյալը կրակոցներից առաջ «Ալահ Ակբար» էր բացականչում

Առնվազն 11 մարդ է սպանվել այն բանից հետո, երբ փարիզյան ահաբեկչության առաջին հարձակումը եղավ քաղաքի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի վրա: Զինված ահաբեկիչները ներս էին մտել ու սկսել կրակել: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Կամբոջական ռեստորանում ահաբեկչական այս ակտին ականտես եղած մի կին պատմում է, որ զինյալը կրակելուց առաջ բացականչում էր «Ալլահ Ակբար», ինչն արաբերեն նշանակում է «Փառք Աստծո»:

Ահաբեկված հաճախորդները անմիջապես մտել են սեղանների տակ, իսկ ճաշարանը նկարագրվում է որպես «մարմինների կույտ» հատակի վրա:

Նշենք, որ վերջին տվյալներով Փարիզի տարբեր շրջաններում ահաբեկչական հարձակումների ու պայթյունների հետևանքով ավելի քան 158 մարդ է մահացել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել