Տարնասպորտային միջոցներում սխելու համար կարող եք տուգանվել 3000-ից մինչև 20 հազար դրամի չափով: Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 135.2 հոդվածը սահմանում է.
«1. Տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով (3000 դրամ):
2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազար դրամ)»: