Հայրը մեղադրվում է 9-ամյա որդուն ոտքով խփելու և լյարդը պատռելու համար

38-ամյա Հայկ Կ-ն ամբաստանյալի աթոռին է իր որդուն ծանր մարմնական վնաս հասցնելու համար: Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա այս տարվա օգոստոսի 14-ին իր տան ննջասենյակում մահճակալին պառկած  է եղել: 9 ամյա որդին, որ նստած է եղել նույն մահճակալի վրա, հակաճառել է իրեն: Ինքն էլ դրա համար  աջ ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է երեխայի որովայնի ձախակողմյան հատվածին և նրա առողջությանը լյադի ձախ բլթի և ճարպոնի պատռվածքների, ներքին արյունահոսության ձևով պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Հայկին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, որը այս արարքի համար պատիժ է սահմանում 3-7 տարվա ազատազրկում: Նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել