Երևան-Արտաշատ ճանապարհին վարորդները գերազանցում են սահմանված արագությունը

Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածին վարորդները պարզապես չեն հետևում արագությունը սահմանափակող ճանապարհային նշանին:

Այստեղ տարբեր տեղեր շինարարության մասին վկայող ճանապարհային նշանների հետ մեկտեղ արագությունը սահմանափակվում է 50 կամ 30 կմ/ժ-ով, սակայն վարորդները չեն ենթարկվում նշաններին:

Մեր նկարահանող խումբն արձանագրել է, որ ճանապարհի հիմնական հատվածում թեև առկա են շինարարության մասին վկայող նշաններ, սակայն որևէ աշխատանքներ չեն ընթանում, միայն երկու տեղ նկարահանեցինք շինարարների՝ իրենց տեխնիկայով:

Փոխարենն այստեղ ակտիվորեն աշխատում են ճանապարհային ոստիկանները:

Նշենք, որ նույն վիճակն է նաև Երևան-Գյումրի ավտոճանապարհին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել