Երևան-Գյումրի ավտոճանապարհին վարորդները չեն ենթարկվում ճանապարհային նշաններին

Երևան-Գյումրի ավտոճանապարհին վերանորոգման աշխատանքների պատճառով առավելագույն երթևեկությունը հիմնականում սահմանափակվում է 30 կամ 50 կմ ժամով: Չնայած այս հանգամանքին այս ճանապարհով երթևեկելիս վարորդների արագությունը հասնում է մինչև 90 կմ ժամ և ավելի:

Հիշեցնենք, որ այս մասին խոսվել է նաև ԱԺ-ում պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ այս ճանապարհահատվածում մի քանի ամիս է, ինչ աշխատանքներ չեն իրականացվում, սակայն արագությունը սահմանափակվում է 30-50 կմ/ժ-ով, ինչը վարորդների դժգոհության առիթ է հանդիսանում:

«Եթե հնարավոր է, գոնե ոչ աշխատանքային օրերին և ժամերին այդ սահմանափակող նշանները հանվեն: Կոշ-Բազմաբերդ հատվածը 30-50 սահմանափակում է, իրոք հարկավոր է սահմանափակում մտցնել, բայց եթե չեն լինում աշխատանքներ, իմաստ չկա, որ այդ նշանները լինեն ու վարորդներին անհանգստություն պատճառեն»,- աել էր պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել