Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 13-ին հրամանագիր է ստորագրել, որով գեներալ-մայոր Իշխան Մաթևոյանին ազատել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից` նշանակելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել