Նոյեմբերի 9-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի ստորին հատվածի ծակած-կտրած վերքով և ազդոսկրի փակ կոտրվածքով բուժօգնության են տեղափոխվել 1995 թ. ծնված Հովհաննես Ղ.-ն և 1996 թ. ծնված Տիգրան Հ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` Հովհաննես Ղ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 11-ին բաժին են ներկայացել 1997 թ. ծնված Գևորգ Յ.-ն և 1996 թ. ծնված Դավիթ Գ.-ն: Նրանք խոստովանել են, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 13/Ա հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Դավիթ Գ.-ն դանակով հարվածներ է հասցրել Հովհաննես Ղ.-ին և Տիգրան Հ.-ին:
Դանակն առգրավվել է:
Քննությունը շարունակվում է: