56-ամյա Գառնիկ Թ-ն ամբաստնյալի աթոռին է հայտնվել հարևանի կնոջ վրա հրացանով կրակելու և նրան ծանր մարմնական վնաս հասցնելու համար: Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա այս տարվա հուլիսի 9-ի երեկոյան ալոհոլի ազդեցության տակ գնացել է համագյուղացի Վաչագանի տուն՝ կնոջը փնտրելու: Սակայն Վաչագանի կինն ասել է, թե իր կինն իրենց տանը չէ: Գառնիկը չի հավատացել ու սկսել է վիճաբանել նրա հետ:
Այդ ժամանակ Վաչագանենց տանն է եղել հարևանությամբ բնակվող Վարդուշը, ով դուրս է եկել ու քայլելե է իր տան ուղղությամբ: Գառնիկը քննությամբ չպարզված դրդապատճառներով իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել է Վարդուշի ուղղությամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս` աջ և ձախ ստորին վերջույթների հրազենային վնասվածքներ` փափուկ հյուսվածքներում օտար մարմնի առկայությամբ, ձախ ազդրի վերին և միջին երրորդի բաց կոտրվածք` տեղախախտումով:
Ամբաստանյալի հանդեպ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: