Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության` 3, խարդախության` 10, յուրացման 2 և մաքսանենգության 1 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 7, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել