ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Հայկ Ասենբաուեր-Ճկնավորյանին (ԱՎՍՏՐԻԱ) և Ռուբինա Ղազարյանին (ԱՎՍՏՐԻԱ) պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման գործում ներդրած ավանդի համար միջոցառումները համակարգող Ավստրիայի հանձնախմբին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով: