Կառավարությունը հաստատեց նոր նախագիծը. որքա՞ն գումար կտրամադրեն Տուլայի ավտովթարից տուժածների ընտանիքներին

2015 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում  տեղի ունեցած  Մոսկվա-Երևան երթուղու  ավտոբուսի վթարի հետևանքով տուժած  անձանց  պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով  Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր որոշեց Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից  Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել` 50 մլն ՀՀ  դրամ: Նախագիծը ներկայացրեց Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, գումարը բաշխվելու է հետևյալ ուղղություններով.

1) Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին`  1.5 մլն ՀՀ դրամ:

2) Հայաստանի Հանրապետության  և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը  շարունակող 14 վիրավորներին՝  700  հազարական ՀՀ դրամ:

3)  Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին  500  հազարական ՀՀ դրամ:

4) Անհրաժեշտության  դեպքում հուղարկավորության համար տրամադրել սգո պարագաներ և ապահովել տրանսպորտային միջոցներով:

5) Ըստ պահանջի ապահովել Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը  շարունակող անձանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն՝ հոգալով տեղափոխման ծախսերը:

Նախագիծը հաստատվեց, միայն թե տրվեց մեկ օր ժամանակ` որոշ հարցեր համաձայնեցնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել