Ինդոնեզական թմրաբիզնես. կոկորդիլոսները՝ մահապատժի դատապարտված կալանավորների «հսկիչներ»

Ինդոնեզիայի՝ թմրանյութների դեմ պայքարի կազմակերպության ղեկավարը առաջարկել է կառուցել մի բանտ-կղզի, որտեղ մահապատժի դատապարտված կալանավորներին կհսկեն կոկորդիլոսները։:

Բուդի Վասեսոն հայտնել է, որ կոկորիլոսները հաճախ ավելի լավ հսկիչներեն են լինում, քան մարդիկ, քանի որ դրանք անկաշառ են:

Նա ասել է, որ պատրաստվում է ամենակատաղի սողուններին գտնելու նպատակով այցելել Ինդոնեզիայի կղզախմբի տարբեր վայրեր:

Ինդոնեզական թմրանյութերի դեմ օրենսդրությունը աշխարհի ամենախիստերից մեկն է, իսկ մահապատիժների իրականացման նկատմամբ 4 ամյա մորատորիումը ավարտվել է 2013 թ․-ին։

«Մենք ինչքան հնարավոր է շատ կոկորդիլոսներ կտեղավորենք այնտեղ»,- պարոն Վասեսոյի ելույթից մեջբերում է արելTempo տեղական լրատվական կայքը՝ ավելացնելով. «Նրանց հնարավոր չէ կաշառել։ Չեք կարող համոզել, որ թույլ տան բանտրկյալներին փախչել»:

Ծրագիրը դեռևս սկզբնական փուլում է, և առայժմ չի որոշվել բանտի կառուցման վայրը կամ բանտը շահագործման հանձնելու ամսաթիվը, հաղորդում է AFP (Ֆրանս Պրեսս գործակալություն) լրատվական գործակալությունը:

Լուսանկարը՝ աղբյուրի

Պատրաստեց՝ Թեհմինե Մարդանյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել