Ինչպիսի՞ կենսագրություն ունի Գլխավոր դատախազը

Իրավաբան.netն ընթերողին է ներկայացնում Գլխավոր դատախազ Գևորգ Սուրիկի Կոստանյանի կենսագրությունը:

Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում:

Մասնագիտական Գործունեություն

ՀՀ  Ազգային ժողովի` 01.10.2013 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ:

2004թ.-ից մինչ այժմ ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

2002թ. մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

2011-2013թ.՝  ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

2008-2011թ.՝  Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական,  ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ:

2006 – 2008թ.՝  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2006թ.՝  ՀՀ արդարադատության  նախարարի խորհրդական:

2003 – 2004թ.՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2001-2003թ.՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

1999 – 2001 թ.՝  ծառայել է ՀՀ զինված ուժերում։

1995-1999թ՝ ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:


Կրթություն

Իրավաբանական կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1999թ.: 2006թ. Ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում: Ներկայումս սովորում է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում:

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

Գևորգ Կոստանյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել