Հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի՝ գանգի բազմաբեկոր կոտրվածքներով

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա Վ.Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։

2015թ. նոյեմբերի 09-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող դաշտում հայտնաբերվել է Մասիս-Կայարան 6-րդ շենքի 4-րդ բնակարանի բնակիչ Վաչագան Մյասնիկի Սարգսյանի դին` դեմքի և գլխի մասերում արնանման հետքերով:

Դատաբժշկի կողմից տրված նախնական  հետազոտության արդյունքների համաձայն՝ արձանագրվել են գանգի հիմի և թաղի ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներ:

Դեպքի առթիվ հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Վ.Սարգսյանի սպանության բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել