Աշխատանք` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կրտսեր խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են 18-ից մինչև 30 տարեկան արական սեռի ՀՀ այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն առնվազն միջնակարգ կրթություն, իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ցանկացողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գունդ /ք. Երևան, Խորենացի 158, հեռ. 010- 55-23-22/ կամ ուղեկցող գումարտակ /ք. Երևան, Արղության 10 հեռ. 010- 23-58-10/:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել