Այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստով քննարկում է ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արտակ Դավթյանի և Գագիկ Մելիքյանի ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթի երկրորդ ընթեցմամբ քննարկելու և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը հայտնեց, որ նույնականցման քարտերով հարաքվեին մասնակցող անձանց մատները քվերակությունից հետո չեն թանաքոտի. այս առաջարկությունը մերժվել է օրենսդրական փաթեթի մշակման ժամանակ. սա հսկայածավալ ընթացակարգային պրոցես կարող է լինել և դրա համար բավարար ժամանակ չկա: Իսկ իր կարծիքով մատների թանաքոտումը հատուկ է հետադիմական աֆրիկյան երկրներին:
Ընդունելի տարբերակ է համարվել այն, որ ընտրացուցակներում լրացուցիչ նշումների սյունակում նշվի, թե որ քաղաքացիներն են քվերակել նույնականացման քարտերով ու դրա վերաբերյալ առանձին արձանագրություն կկազմվի:
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր կարծիքին արտահայտելիս ասաց, որ այժմ եթե նույնիսկ քվեատուփեր չեն գողանում, չեն առևանգում դիտորդներին, սակայն ընտրակեղծարարությունը աշխատում է ոսկերչական մեխանզիմով. և եթե այդ ամենը չլիներ, ապա այսօր ոչ ոք չէր քննարկի այս օրենսդրական փաթեթի կարևորությունը: Ինչ վերաբերում է մատերը թանաքոտելու առաջարկությանը, ապա թեև ինքը դրա ջատագովը չէ, սակայն այն կարող է արդյունավետ վերահսկողական մեթոդ լինել: