Նոյեմբերի 10-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակի փողոցի թիվ 20 տանը: Այս մասին հաղորդումն են ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 1961 թ. ծնված Ա. Գ.-ի այրվածքներով դին տանից դուրս է բերվել տեղի ուժերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.37-ին, մարվել` 09.08-ին: Այրվել է Ա. Գ.-ին պատկանող 200 քմ մակերեսով տան ննջասենյակը և միջանցքը` ամբողջությամբ (25 քմ):