Երևան-Սևան ավտոճանապարհին 7 ավտոմեքենա է վթարի ենթարկվել

Նոյեմբերի 9-ին, ժամը 20.07-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին` «Սենատոր» խաղատան գովազդային վահանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել է 7 ավտոմեքենա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն :

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 47-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ-վրաերթ. բախվել են «Wolksvagen Golf» մակնիշի 11 SO 803 պ/հ (վարորդ Հ. Խ.), «ВАЗ-2121» մակնիշի 34 LQ 204 պ/հ (վարորդ Ա. Բ.), «Kia Sportage» մակնիշի 34 ZC 618 պ/հ (վարորդ Վ. Ն.), «Mercedes C» մակնիշի 34 SD 151 պ/հ (վարորդ Վ. Խ.) և «ВАЗ-2106» մակնիշի 33 UD 704 պ/հ (վարորդ Ն. Բ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վրաերթի ենթարկված «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՃՏՊ-ի վայրից մոտ 200 մ հեռավորության վրա «Opel Astra» մակնիշի 34 ZA 457 պ/հ (վարորդ Վ. Շ.) և «Opel Astra» մակնիշի 34 ZV 963 պ/հ (վարորդ Հ. Ս.) ավտոմեքենաները դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին. տուժածներ չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել