Երկուշաբթի օրը, նոյեբերի 9-ին անհայտ անձը հարձակվել է դաշնային դատավոր Սերգեյ Մոսկալենկոյի վրա։ Ըստ Lenta.ru-ի՝ այդ մասին տեղեկեացնում է Ռուսաստանի դաշնության Օմսկի մարզի քննչական կոմիտեի քննչական վարչության կայքը։
Չարագործը 57-ամյա դատավորի վրա հարձավել է նրա տան շքամուտքում, դանակի մի քանի հարված հասցրել և փախել դեպքի վայրից։ Տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը։ Հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ կետի և 105-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով «մահափորձ»։
Վերջերս, դատավոր Սերգեյ Մոսկալենկոն վարում էր «Օմստրոյ-2001» ընկերության խաբված ներդրողների գործը։ Ընկերության ղեկավար Վիկտոր Բերգի նկատմամբ մի քանի քրեական գործ է հարուցվել, որոնք դատարանում քննվում են արդեն ավելի քան երեք տարի։ Բերգը մեղադրվում էր ապօրինի ճանապարհով վարկ ստանալու, չվճարված աշխատավարձերի, կանխամտածված սնանկության, և հատկապես խոշոր չափի խարդախություն մեջ։
Հոկտեմբերի 14-ին Բերգի մարմինը, գլխին հասցված հրազենային երկու վնասվածքներով հայտնաբերվել է Օմսկի ծայրամասում, իր իսկ մեքենայի մեջ։
Մոսկալենկոն մասնակցել է նաև այլ աղմկահարույց դատավարությունների։ Մասնավորապես, նա որոշում է կայացրել Օմսկի նախկին նահանգապետ Յուրի Համբուրգի, որը մեղադրվում է հողի հետ կապված խարդախություններում, կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ։