Բռնություն կանանց նկատմամբ. Մադրիդում մեծ բողոքի ակցիա է տեղի ունեցել

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ կանանց նկատմամբ բռնությունը դատապարտելւո համար: Ֆեմինիստական խմբի կազմակերպած ցույցին մասնակցել են ներկայացուցիչներ բոլոր հիմնական քաղաքական կուսակցություններից: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Սևազգեստ ակտիվիստները պառկել են գետնին ի հիշատակ տարիների ընթացքում սպանված հարյուրավոր կանանց, որը նրանք անվանում են սեքսիստական ահաբեկչություն: Նրանց խոսքով ընտանեկան բռնության դեմ օրենքը պետք է տարածվի նաև կանանց նկատմամբ կիրառվող բռնության բոլոր տեսակների վրա: Ցույցին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ, ներկա են եղել նաև արհեստակցական միություններ և հասարակական կազմակերպություններ:

«Կարծում եմ շատ կարևոր է որ ինձ նման մարդիկ մասնակցեն այսօրվա ցույցին, քանի որ ես այն կանանցից մեկն եմ ում հաջողվել է ազատվել ընտանեկան բռնությունից: Իսկ դա նշանակում է որ բռնության ենթարկված բոլոր կանայք նունպես կարող են հաղթահարել այն, և որ նրանք արժանի են ավելի լավ կյանքի»,- Associated Press հեռուստաընկերությանը հայտնել է մասնակից Օլգա Արանսան:

Ըստ անցյալ տարի Եվրոպական միության կողմից անցկացված հետազոտության արդյունքների՝ 2013թ-ին Եվրոպայում 13 միլիոն կին ենթարկվել է ֆիզիկական բռնության: Սակայն վիճակագրական տվայները ցույց են տալիս, որ խնդիրը այդքան ակնառու չէ Իսպանիայում, ինչպես Եվրոպական մյուս երկրներում, հայտնում է BBC-ի թղթակիցը, հավելելով որ կանանց նկատմամբ բռնությունը, այնուամենայնիվ, առկա է հասարակության ինքնագիտակցության մեջ, և ցույցի մասնակիցներին հաջողվել է խնդիրը քաղաքական ասպարեզ տեղափոխել երբ ընդամենը վեց շաբաթ է մնացել անկանխատեսելի ընտրություններին:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել