Պայքար հոնարարի տակ քողարկված կաշառքների դեմ

Ինչպես Իրավաբան.net-ը ավելի վաղ հայտնել էր, սեպտմբերի 19-ին հանրային քննարկման է ներկայացվել «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այս օրինագծով նախատեսվող ամենաքննարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է փաստաբանական գրասենյակների կառավարմանը: Փաստաբանական գրասենյակի մասնաբաժինների 100 տոկոսը պետք է պատկանի փաստաբանի/փաստաբանների:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ այս դրույթի իրական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է. «Որքանով այն հաջողված կլինի, չգիտեմ, սակայն միտքը հետևյալն է. ենթադրվում է, որ  կան դատավորներ, դատախազներ, որոնք ունեն իրենց փաստաբանական գրասենյակները: Կաշառքը քողարվում է հոնորորարի տեսքով»:

Փաստաբանի խոսքով, հնարավոր է՝ օրենսդրական փոփոխությունից հետո այս նույն մարդիկ փաստաբանի արտոնագիր ունեցող անձնանց ձևական սեփականատերեր դարձնեն, սակայն միևնույն ժամանակ, փաստաբանին խամաճիկի պես օգտագործելը հեշտ չէ:

Ինչ վերաբերում է օրինագծի մյուս դրույթներին, փաստաբանը խնդրահարույց դրույթներ չի տեսել. «Որպես անկախ փաստաբանի, ինձ մի բան է հետաքրքրում, որ  իմ գործունեությունը լինի անկաշկանդ և անկախ, չլինեն օրինական միջոցներ՝ իմ գործունեությանը միջամտելու համար: Ես այդպիսիք չեմ տեսել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել