Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը «լիակատար աջակցություն» է ցուցաբերել շանտաժի մեջ մեղադրվող, ֆրանսիացի միջազգային ֆուտբոլիստ և Ռեա լՄադրիդի աստղ Քարիմ Բենզեմային:
Ֆրանսիական ոստիկանությունը հետաքննում է Քարիմ Բենզեմայի մասնակցությամբ ՝ Մարսելի ֆուտբոլիստ Մեթյու Վալբուենայից գումար շորթելու գործը:
Հինգշաբթի երեկոյան, Բենզեման եղել է Մադրիդում, մարզվել և հանդիպում է ունեցել Պերեսի հետ, ով հետո վստահությամբ հայտնել է, որ նա միանգամայն անմեղ է և բարի նպատակներ ունի:
Ռեալի հայտարարության մեջ նաև նշվել է. «Ակումբը արժևորում և ընդունում է, որ մասնագիտական նվիրվածությունը, թիմակիցների հետ փոխադարձ ընկերական հարաբերությունները և անբասիր վարքը, որ Բենզեման այդքան ժամանակ ցույց է տվել որպես թիմի առանցքային անդամ, բավարար է՝ նրան Ռեալ Մադրիդի անբաժանելի մասնիկը համարելու համար:»
Բենզեմայի փաստաբան Սիլվեն Քորմիերը հայտարարել է, որ 27-ամյա ֆուտբոլիստը շանտաժի փորձին մասնակցություն չի ունեցել և որ գործը սխալմամբ է հրապարակայնացվել:
Նշել են, որ Բենզեման պայմանական ազատության մեջ է և նրան չի թույլատրվում Վալբուենայի հետ կապ հաստատել:
Երկու ֆուտբոլիստներն էլ այժմ դուրս են մնացել Ֆրանսիայի հավաքականի՝ Գերմանիայի և Անգլիայի հետ, այս ամսվա ընկերական խաղից:
Բենզեման կարող է նաև բաց թողնել 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղը, որը տեղի կունենա Ֆրանսիայում՝ հաջորդ հունիս և հուլիս ամիսներին: Նա ներկայացրել է իր երկիրը 81 տարբեր խաղերի ընթացքում և անցյալ տարի Բրազիլիայում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղում առանցքային դերակատարում է ունեցել հավաքականի կազմում:
Վալբուենան միանգամից չի արձագանքել CNN-ի՝ մեկնաբանություն տալու խնդրանքին:
Պատրաստեց՝ Թեհմինե Մարդանյանը