Ինչպե՞ս են Կալիֆորնիայի ոստիկանները օգտագործում մատնահետքերը և դեմքը ճանաչող սարքերը

 

Կալիֆորնիայի ոստիկանական բաժանմունքները  ճանաչում են կասկածյալներին` օգտագործելով բջջային կենսաչափական սարքեր, որոնք տեսագրում են մատնահետքերը, դեմքերը և անգամ դաջվածքները: Այս մասին տեղեկանում ենք  Abajournal.com-ից:

Ըստ աղբյուրի` «Էլեկտրոնային սահման» հիմնադրամը (Electronic Frontier Foundation) MuchRuck-ի հետ միացյալ ծրագրով ուսումնասիրել է, թե ոստիկանները ինչպես են օգտագործում բջջային սարքերը: Ավելի քան 30 գործակալություններ տրամադրել են հազարավոր էջերով փաստաթղթեր, ներառյալ Կալիֆորնիայի ինը ոստիկանական գործակալությունները: Սրանցից չորսը (Լոս Անջելսի կոմսությունը, Սան Դիեգոն, Քարսբադը և Սան Դիեգոյի կառավարության ասոցիացիան) դեմքը ճանաչելու համար օգտագործում են սմարթֆոնի ծրագիրը ինչպես նաև բջջային ծրագիրը: Իսկ հինգը` Բրենթվուդը, Լոս Անջելսի կոմսությունը, Մարինի կոմսությունը, Փասադենան և Սան Ջոսեն, տեսագրում են մատնահետքերը:

Լոս Անջելսի կոմսությունը օգտագործում է նաև դաջվածքի ճանաչման ծրագիրը:

Պատրաստեց՝ Մարիամ Սիմոնյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել