«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազամատակարարման ցուցմունքի գրանցման և վճարումների վերաբերյալ ընկերությունը տարածել է տեղեկատվություն: Մասնավորապես, գազի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է մատակարարը` հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրը, պարտադիր զննելով առևտրային հաշվառքի սարքի արտաքին վիճակը և կապարակնիքների ամբողջականությունը:
Բաժանորդն իրավունք ունի մասնակցել ցուցմունքի գրանցմանը:
Հաշվարկային ժամանակաշրջանը օրացուցային ամիսն է:
Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազը հաշվառվում է ըստ առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի:
Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ:
Բաժանորդը վճարումը կատարում է վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում:
Հաշվառքի սարքի խախտումների կամ միտումնավոր խախտումների, կամ գազը հաշվառքի սարքի շրջանցմամբ
օգտագործելու դեպքում մատակարարված գազի քանակը հաշվարկվում է սահմանված կարգով, վերահաշվարկված գազի քանակի համար վճարումները կատարելու կարգի մասին կարող եք ծանոթնալ այստեղ: