25-ամյա Արթուրն ու 28-ամյա Հովհաննեսը քրեական պատասխանատվության են ենթարկվել գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու համար: Գործը քննել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Դավիթ Բալայանի նախագահությամբ:
Համաձայն գործի նյութերի՝ արթուրն ու Հովհաննեսը նախորդ տարվա հոկտեմբերին այցելել են երևանյան «Միրաժ» գիշերային ակումբը, որտեղ ոգելից խմիչքի ազդեցության տակ իրենց սեղանի մոտ են հրավիրել պարուհիներին, սակայն համապատասխան գումար վճարելու փոխարեն Արթուրը քաշքշել է պարուհիների ներքնաշորերից, պահանջել է մերկանալ: Ստանալով բացասական պատասխան՝ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել վերջիններիս հասցեին: Հարևան սեղանից իրենց սեղան տեղափոխվելու մասին մատուցողուհու առաջարկը ցավագին ընդունելով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, աննշան առիթն օգտագործելով որպես պատրվակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ակումբի հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ՝ շուրջ երկու ժամ տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել ինչպես մատուցողու հասցեին:
Միաժամանակ Հովհաննեսը խուլիգանական մղումներով մատուցողուհու հետևից նետել և կոտրել է բաժակը, կրկին հայհոյանքներ են տվել, ինչի պատճառով հաճախորդները հեռացել են ակումբից, իսկ աշխատանքը ժամանակից շուտ դադարեցվել է:
Այնուհետև, Արթուրը ակումբի ծառայությունների համար վճարելու բավարար գումար չունենալու պատճառով նախապես իրենց կողմից գրավադրված բջջային հետախոսը ժամացույցով փոխարինելու առաջարկ է արել ակումբի մենեջերին, ապա սեփականատիրոջ որդուն, սակայն մերժում ստանալով շարունակել են խուլիգանական վարքագիծը: Արթուրը վիճաբանել է սեփականտիրոջ որդու հետ, հայհոյել նրան և բռունցքով հարվածել դեմքին, սեղմել պարանոցը՝ վերջինիս առողջությանը պատճառելով կարճատև քայքայումով թեթև վնաս, իսկ Հովահաննեսը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Ամբաստանյալը մեղավոր են ճանաչվել: Համաձայն դատավճռի՝ Հովհաննեսը մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքում և որպես պատիժ նրա նկատմամաբ նշանակվել է տուգանք 350 հազար դրամի չափով: Իսկ Արթուրը 3 ամվսա ազատազրկման է դատապարտվել:
Դատավճիռը հրապարվել է այս տարվա հոկտեմբերի 9-ին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: