Հանրաքվեին համար օգտագործում են վարչական ռեսուրսը. Սոնա Այվազյան

Այն, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շտաբի պետ է նշանակվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձիք՝ շտաբի անդամները, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը պատահական չի համարում:

Նա գտնում է, որ այս ամենն արվել է վարչական ռեսուսն օգտագործելու համար. «Սրանք պատահական մարդիկ չեն,  ընտրված են հենց պաշտոնական դիրքերը օգտագործելու նպատական: Նման վարչական ռեսուրսի օգտագործումը դիտարկվել է նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից նախորդ ընտրություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոնա Այվազյանը հավելելով, որ նման գործելաոճը շարունակվում է արդիական մնալ, քանի որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հանձնարարականները այդպես էլ չեն իրականացվել պետության կողմից:

Նա նաև նշեց. «Այս ամբողջ գործընթացը նախաձեռնվում է մեկ անձի շահերի համար, ծիծաղելի է նայել, թե ինչպես է ողջ պետական ապարատը սպասարկում այդ մեկ անձի շահերը»:

Քննարկման մասնակից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ արդեն իսկ կեղծիքներ են իրականացվում ընտրացուցակներում, որպես օրինակ նա դիտարկեց Լոռու մարզը. «Լոռու մարզում արդեն ունենք 105 տոկոս ընտրող, Վանաձոր քաղաքում 107 տոկոս ընտրող, ստացվում է` մարդիկ, ովքեր վաղուց մեկնել են Հայաստանից, նրանք հաշվառված են Երևանում, նրանց երեխաները` ոչ»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել