Այսօր գիշերը Ռուսաստանի Տուլայի շրջանում պատահած ողբերգական ավոտվթարի հետևանքով զոհվածների ինքնությունը բացահայտելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները շարունակում են ավտոճանապարհային պատահարի յուրքանչյուր դետալի բացահայտման ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք teletula.ru կայքից:
Ներքին Գործերի նախարարության Ուզլովկու շրջանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի համաձայն՝ «ավտոճանապարհային կանոնների խախտում, որն առաջացրել է երկու և ավելի անձանց մահ: Այս հոդվածով պատիժ է սահմանված մինչև 7 տարվա ազատազրկում: