Ռուսասատնյան «Առաջին ալիք» հեռուստաընկերության կողմից հրապարակվել են կադրեր այս գիշեր պատահած աղետալի ավիավթարի վայրից, նաև վթարի 3D պատկերն են ստեղծել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Ըստ նախնական տվյալների ժամը 08.00-ի դրությամբ կա 7 զոհ և 36 հոսպիտալացված, որոնցից 9-ի վիճակը ծանր է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հայտնում են ՀՀ ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Իսկ ռուսաստնյան РИА Новости գործակալությունը գրում է, որ վթարը տեղի է ունեցել այսօր գիշերը. «Ավտոբուսում ընդհանուր 63 մարդ է եղել, 35-ը հոսպիտալացվել են: Նրանցից 7-ի վիճակը ծանր է, 10-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- հայտնել է աղբյուրը:
Մանրամասները՝ տեսանյությում