Ազգային ժողովում 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հարց տրվեց այն մասին, թե որքան էլ ԿԲ-ն շարժվում է ցածր գնաճային քաղաքականությամբ, այնուամենյնիվ, տնտեսական աճի վրա այդ քաղաքականությունը բարենպաստ ազդեցություն չի ունենում:
Ի պատասխան հարցի, Արթուր Ջավադյանն ասաց. «Գնաճը մի հիվանդություն է, որը խոցում է անապահով խավին: Քանի որ ունենք որոշակի աղքատության մակարդակ, տարբեր միջազգային կառույցների հետազոտությունների համաձայն՝ 30-33 տոկոս աղքատություն, այդ պարագայում խիստ կարևոր խնդիրներից մեկն է, ապահովել գների ցածր մակարդակ»:
Նա նշեց նաև, որ տնտեսական երկարատև կայուն աճ ունենալու պետք է ունենալ ցածր գնաճային մակարդակ՝ զսպելով հատկապես այն կարևոր ապրանքների գները, որոնք առավելապես հասարակության ուշադրության կենտրոնում են՝ գազի, էլեկտրականության, նպարեղենի, հացի և այլն:
Լուսանկարը՝ panorama.am-ի