Ուշադրություն. օպերատորները զգուշացնում են կեղծ զանգերի մասին

Համացանցում լուրեր են տարածվել, որ քաղաքացիները «+252» կոդից կեղծ զանգեր են ստանում:

Նշվում է, որ հետզանգ կատարելու պարագայում հեռախոսային կապից օգտվողները գումար են կորցնում: Այս խոսակցություններն Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին օպերատորները: Մասնավորապես «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից հաղորդեցին, որ նմանաբնույթ զանգերը մշտական բնույթ են կրում: Այս պահին «+252» կոդով զանգեր ցանցում չի արձնագրվել, սակայն ընկերությունից առաջարկեցի զգոն լնել և ոչ մի դեպքում չպատասխանել նման զանգերին, առավել ևս ետզանգ չկատարել: Նույնը ասացին նաև «Orange Armenia»-ից:

«Beeline Armenia»-ից հաստատեցին, որ իրենց ցանցում նման զանգեր եղել են, նախազգուշացումը նույնն է՝ պարզապես մի արձագանքեք անծանոթ համարներից զանգերին:

Այնպես որ անկախ կոդից, եթե այն ձեզ անծանոթ է, ապա խորհուրդ է տրվում չպատասխանել ու ետզանգ չկատարել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել