Ազգային ժողովը ավելի քան 300 առաջարկություն է արել Քրեական դատավարության նոր օրենսգրքի (ՔԴՕ)նախագծում փոփոխություններ կատարելու համար. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:
Նրա խոսքով, իրենք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամների հետ ՔԴՕ նոր նախագիծը քննարկել են հոդված առ հոդված, առաջարկությունները ստանալուց հետո նորից լրամշակել են նախագիծը և հետ ուղարկել Ազգային ժողով այս տարվա հունիս-հուլիս ամիսների ընթացքում: Այժմ հերթը հասել է խորհրդականական լսումներին, սակայն խնդիր կա որոշակի դրույթներ համապատասխանեցնելու նաև Քրեական և քրեակատարողական օրենսգրքերի հետ:
Ա. Թաթոյանը նշեց, որ այս պահին պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել նաև Քրեական նոր օրենսգրքի նախագիծը, այժմ այն ուղարկված է շահագրգիռ հիմնարկներին՝ առաջարկություններ և դիրքորոշումներ ստանալու նպատակով: Քրեակատարողական օրենսգիրքը քննարկման փուլում է:
«Չենք ուզում, որ Քրեական դատարավորթւայն օրենսգիրքն ընդունվի, այնուհետև Քրեական օրենսգիրքը և դրանցում սկզբունքային փոփոխություններ կատարելու կարիք առաջանա»,- ասաց Ա. Թաթոյանը: