ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի Մամիկոնյանց փողոցի և Կոմիտասի պողոտայի հատվածում հաճախակի են տեղի ունենում տրանսպորտային միջոցների խցանումներ, որից խուսափելու համար Ճանապարհային ոստիկանությունն առաջարկում է տվյալ փողոցի նշված հատվածում երթևեկությունը կազմակերպել միակողմանի՝ Մամիկոնյանց փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ:
Նշվում է, որ միջգերատեսչական հանձնաժողովը պատրաստ է քննարկել և սպասում է քաղաքացիների առաջարկներին, որոնք կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:
Կից ներկայացվում են նշված փողոցի գործող և առաջարկվող երթևեկության կազմակերպման սխեմաները: