ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և ենթակա կառույցների ղեկավարների կողմից նշանակված ծառայական քննությունների, նախկինում հարուցված քրեական գործերի շրջանակներում կատարված խուզարկություններով, ինչպես նաև դատապարտված և կալանավորված անձանց հասցեագրված հանձնուքներում 2015թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և առգրավել է 1440 լիտր տարբեր տեսակի, այդ թվում՝ ինքնաշեն ոգելից խմիչք, 1903 բջջային հեռախոս, 3716 կտրող-ծակող գործիք և շուրջ 272,6 գրամ թմրանյութ:
Ապօրինի թմրամիջոցի հայտնաբերման փաստերով հարուցվել է 62 քրեական գործ: Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական վարչությունից: