Կադրային փոփոխություններ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանի հրամաններով՝ ՀՀ քննչական կոմիտեում տեղի են ունեցել կադրային փոխատեղումներ:

Ըստ այդմ՝ Սամսոն Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան  քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից:

Մեկ այլ հրամանով՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել  Գևորգ Սիմոնյանը՝ ազատվելով Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից, իսկ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Նահապետյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել