Այսօր Կառավարության շենքի մոտ իր խնդրանք-բողոքն էր արտահայտում ալեհեր մազերով մի կին. նա ՀՀ նախագահին, կառավարության անդամներին խնդրում էր օգնել իր որդուն, ով տարիներ առաջ անհետացել է: Կինն իր խոսքում նշում է, թե 5 տարի շարունակ պայքարում է ու այլևս ուժ չունի: Նա հուզմունքից մի քանի անգամ թուլացավ, ընկավ: Կնոջ խնդրանքը լսող Կարեն Անդրեասյանը փորձում էր գրկել նրան, ոտքի բարձրացնել, այնուհետև ներս կանչեց:
Տեսանյութն ու լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի