«Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» և Հայաստանի Հանրապետության մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը այսօր կհաստատվեն կառավարության նիստին:
«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը բավականին կարևոր իրավական նախագիծ է: Այս փաթեթի շնորհիվ ապահովվում է կազմակերպությունների ինքնաֆինանսավորման դրույթը, մասնավորապես նախագծում ասվում է՝ Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից, բացի այդ իրականացվում է նաև մեկ այլ կարևորագույն փոփոխություն կազմակերպությունները իրավունք կունենան իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, ինչպես նաև՝ դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Այս նախագծի շուրջ Իրավաբան.net-ը զրուցել է նաև Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ, ով նախորդ շաբաթ հավաստիացրել էր, որ նախագիծը կմտնի կառավարություն, մանրամասները՝ տեսանյութում: