62 քրեական գործ՝ բանտերում ապօրինի թմրամիջոցի հայտնաբերման փաստերով

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և ենթակա կառույցների ղեկավարների կողմից նշանակված ծառայական քննությունների, նախկինում հարուցված քրեական գործերի շրջանակներում կատարված խուզարկություններով, ինչպես նաև դատապարտված և կալանավորված անձանց հասցեագրված հանձնուքներում 2015թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և առգրավել է 1440 լիտր տարբեր տեսակի, այդ թվում՝ ինքնաշեն ոգելից խմիչք, 1903 բջջային հեռախոս, 3716 կտրող-ծակող գործիք և շուրջ 272,6 գրամ թմրանյութ: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ ՔԿՎ-ից:

Ապօրինի թմրամիջոցի հայտնաբերման փաստերով հարուցվել է 62 քրեական գործ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել