2 տոննա թմրանյութ՝ արքայազնի անձնական ինքնաթիռում

Լիբանանի անվտանգության ուժերը հարցաքննում են Սաուդյան Արաբիայի արքայազնին թմրանյութ տեղափոխելու մեղադրանքով այն բանից հետո, երբ խուզարկության արդյունքում նրա անձնական ինքնաթիռից 2 տոննա թմրանյութ հայտանբերվեց, տեղեկացնում են լիբանանյան լրատվամիջոցները։ Այս մասին գրում է RT.com-ը:

Աղբյուրը հաղորդում է, որ Աբդ ալ-Մուշեն բին Վալիդ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդը ձերբակալվել է երկուշաբթի օրը, Բեյրութի Ռաֆիկ Հարիրի անվան միջազգային օդանավակայանում։

Արքայազնը պատրաստվում էր իր անձնական ինքնաթիռով Սաուդյան Արաբիա մեկնել։

Լիբանանյան Ալ Մայադին հեռուստաընկերությունը նշում է, որ առգրավվել է ընդհանուր 2 տոննա քաշով 40 փաթեթ թմրամիջոց։

Արքայազնը ձերբակալվել է և չորս այլ անձանց հետ տարվել հարցաքննության։

Լուսանկարը՝ Reuters-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել