Ի՞նչ վիճակում են Էրեբունիում կրակոցներից վիրավորած երիտասարդները

Երեկ Էրեբունիում արձակված կրակոցների հետևանքով վիրավորված երիտասարդներին վիրահատել են:

Նրանցից մեկը՝ Վահագն Գևորգյանը այս պահին գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ինչպես Իրավաբան.net-ին  հայտնեց «Էրեբունի» ԲԿ մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանը, Վահագնը վնասվածքներ է ստացել կրծքավանդակի և որովայնի մասում: Կատարվել է լյարդի վիրահատություն, որից հետո նրան տեղափոխել են  վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն-ծանր:

Իսկ  մյուս  երեք  երիտասարդները գտնվում են  թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Իրավաբան.netին հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը հայտնեց, որ վիրահատությունից հետո նրանց առողջական վիճակը բավականին լավ է:

Հիշեցնենք, որ երեկ Էրեբունի համայնքում Խորենացու փողոցում կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով վիրավորվել է 4 երիտասարդ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և ապօրինի զենք կրելու և օգտագործելու հատկանիշներով:

Ա. Հախվերդյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել